fbpx
Աշխարհ

20:00 9/10/2019

Բաքուն դիտարկում է ատոմակայան կառուցելու ՌԴ-ի առաջարկությունը

Ադրբեջանը դիտարկում է Ռուսաստանի առաջարկը՝ երկրի տարածքում ատոմակայան կառուցելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:

Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանն այս ոլորտում մեծ փորձ ունի և նման նախագծեր՝ ամբողջ աշխարհում:

«Ռուսաստանի կողմից առաջարկ է արվել Ադրբեջանին, և մենք քննարկում ենք այն, բայց որևէ կոնկրետ բանի մասին խոսելը դեռևս վաղ է»,- ասել է նա լրագրողներին:

Օրեր առաջ Սոչիում «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում ռուսական կողմն ադրբեջանական կողմին առաջարկել էր Ադրբեջանում հզոր ատոմակայան կառուցել:

Վերեվ