Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

Ամենադիտվածներ

Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին:

Պայթյունի հետևանքով մահացել են տան 3 բնակիչները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ