ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Netflix-ի նոր ֆիլմի աշխատանքներին։ Այս մասին Vanity Fair-ի հետ զրույցում խոսել է ֆիլմի ռեժիսոր Սեմ Էսմայիլը։
Նրա խոսքով, Օբաման հանդես է եկել որպես «Leave the World Behind» թրիլլերի սցենարի համահեղինակ, քանի որ աշխատանքի ընթացքում Էսմայիլը դիմել է նրան խորհուրդների համար՝ պարզելու, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ իրական կյանքում: «Ես հիմնականում գեղարվեստական գիրք եմ գրում, ուզում եմ, որ այն հնարավորինս իրատեսական լինի, բայց չափազանցնում եմ և դրամատիզացնում: Ու լսել, որ նախկին նախագահն ասում է, որ ես մի քանի մանրուք ուռճացրել եմ… Եվ կարծում էի, որ շատ եմ չափազանցել։ Հենց այդ ժամանակ ես վախեցա»,- ասել է նա:
Ըստ Էսմայիլի, ԱՄՆ նախկին նախագահը նաև ենթադրել է, որ ռեժիսորի որոշ պոտենցիալ սցենարներ չափազանց մութ են կամ անհավանական: «Պետք է ասեմ, որ նա կինոյի մեծ սիրահար է և պարզապես գրառումներ չի արել: Նա նշումներ էր անում որպես գրքի երկրպագու և ցանկանում էր իսկապես լավ ֆիլմ տեսնել»,- եզրափակել է Էսմայիլը։
Ֆիլմը գրող Ռումաան Ալամի համանուն գրքի ադապտացիա է, որը հրատարակվել է 2020 թվականին։ Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ջուլիա Ռոբերթսը, Մահերշալա Ալին, Իթան Հոքը և Քևին Բեկոնը։