fbpx
Սպորտ

Բարսելոնային երկու միավոր է պետք Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար

«Բարսելոնային» երկու միավոր է պետք Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար.

Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ «Ռեալ Սոսյեդադը» Լա լիգայի 33-րդ տուրի խաղում հաղթել է Մադրիդի «Ռեալին» (2:0):

Կատալոնացիները 33 հանդիպումներից 82 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Մադրիդցիները 33 խաղում ունեն 68 միավոր։

Առաջնությունում թիմերը դեռ պետք է հինգ հանդիպում անցկացնեն։

83 միավորների առավելագույն քանակն է, որը Մադրիդի «Ռեալը» կկարողանա վաստակել հաջորդ հանդիպումներում հինգ հաղթանակ տանելու դեպքում։

Այսպիսով, մարզիչ Չավիի թիմին անհրաժեշտ է երկու միավոր վաստակել չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ Միավորների հավասարության դեպքում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ առավելություն կունենա։

Լա Լիգայում «Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կանցկացնի արտագնա «Էսպանյոլի» հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ