«Բարսելոնան» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։ Այս մասին գրում է sports.ru-ն։
Nike-ի հանդերձանքը պատրաստված է բաց մոխրագույնով։ Շապիկի վրա պատկերված է կարմիր և կապույտ խաչ, որը ոգեշնչված է Sant Jordi Cross-ից, որը մրցանակ է տրվում այն անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն կատալոնական լեզվի և կատալոնական մշակույթի զարգացման գործում:
Արդեն այսօր «Բարսան» նոր մարզավիճակով խաղադաշտ դուրս կգա «Կամպ Նոու» մարզադաշտում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ընկերական խաղում:
Նշվում է, որ այս մրցաշրջանում կատալոնական թիմը երրորդ մարզահագուստը կօգտագործի ոչ միայն եվրոպական մրցաշարերում, այլ նաև այլ մրցաշարերում՝ փոխարինելով այլ մարզաշապիկներով։