«Բարսելոնան» հետաքրքրված է Խվիչա Կվարացխելիայի ձեռքբերմամբ։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել «Նապոլիի» եզրային հարձակվողին 2024 թվականի ամռանը: Ղեկավարությունը կարծում է, որ ֆինանսական խնդիրների մեծ մասն արդեն հարթել է, և հույս ունի, որ մինչև մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստի տրանսֆերի համար միջոցները կհայտնվեն։
Առաջիկա ամիսներին «բլաուգրանա»-ն ուշադիր կհետևի վրացի ֆուտբոլիստի ելույթներին: «Բարսելոնան» կարծում է, որ նա ներուժ ունի դառնալու աշխարհի լավագույններից մեկը:
Միաժամանակ, «Նապոլին» չի պատրաստվում Կվարացխելիային վաճառել 100 միլիոն եվրոյից ցածր գնով։
Նշվում է, որ ամառվա ընթացքում 22-ամյա վինգերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Լիվերպուլը», «Նյուքասլը», ՊՍԺ-ն և «Ռեալը»:
Իտալիայի վերջին առաջնությունում Խվիչան անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։