«Բարսելոնան» համազգեստի կիսավարտիքի վրա կտեղադրի իր նոր հովանավորի՝ Medusa-ի տարբերանշանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը կատալոնական ակումբին կբերի տարեկան 5 միլիոն եվրո։ Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է 3 տարով։ Ակումբի տնօրենների խորհուրդը որոշել է, որ հովանավորի տարբերանշանը կտեղադրվի առաջին թիմի խաղացողների կիսավարտիքի դիմացի մասում։
Medusa-ն ընկերություն է, որը մասնագիտացած է ախտահանիչ միջոցների արտադրության մեջ, որոնք պաշտպանում են բակտերիաներից, սնկերից և վիրուսներից:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը անցած մրցաշրջանը ավարտեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ վաստակելով 85 միավոր։ Առաջնության հաղթող դարձավ Մադրիդի «Ռեալը», որը վաստակեց 95 միավոր։