«Բարսելոնան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ:
Այս մասին հայտնում է Culemanía-ի լրագրող Վիկտոր Մալոն։ Նրա խոսքով՝ կատալոնական ակումբն արդեն կատարել է 2 տրանսֆեր գալիք մրցաշրջանի համար՝ պայմանագրեր կնքելով Գյունդոգանի և «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։
Պայմանագրերի պաշտոնականացումը կարող է հետաձգվել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված Բարսայի խնդիրների պատճառով։ Ավելի մեծ չափով դա վերաբերում է Մարտինեսի պայմանագրին։
Գյունդողանին ստորագրելուց հետո Չավիի առաջնահերթ խնդիրն է ուժեղացնել հարձակումը, հատկապես ձախ եզրը: Ակումբը կարող է հրավիրել «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին։
Աշխատանքներ են տարվում նաեւ հարձակվող-ռմբարկու ձեռք բերելու ուղղությամբ։ «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն շարունակում են մնալ «Բարսայի» գլխավոր տարբերակները, ընդ որում դիտարկվում է Մարկուս Թուրամի անվճար տրանսֆերը:
Գյունդողանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: