«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերժինո Դեստն ու Ուսման Դեմբելեն վնասվածք են ստացել՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դեստը ցավեր ունի մեջքի հատվածում, իսկ Դեմբելեն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել:
Երկու ֆուտբոլիստների ապաքինման ժամկետը հայտնի կդառնա հավելյալ հետազոտությունից հետո: