fbpx
Սպորտ

Չեմպիոննելի Լիգա․ Բարսան ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։ Կարելի է ասել, որ խաղն անցավ կատալոնցիների ակնհայտ առավելությամբ, չնայած նրան, որ վերջին հատվածում ակտիվացան նաև գերմանական ակումբի ֆուտբոլիստները։

Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ «Բարսայի» հարձակվող Լուիս Սուարեսը։ 4 րոպե անց Լիոնել Մեսսին կրկնապատկեց հաշիվը։ Մինչև ընդմիջում այլ գոլեր չգրանցվեցին։ 2-րդ կեսում առաջինը կրկին հաջողության հասավ իսպանական ակումբը․ 67-րդ րոպեին Անտուան Գրիզմանը էլ ավելի խոշոր դարձրեց հաշվի տարբերությունը։ «Բորուսիային» հաջողվեց միայն թրջել հաշվի՝ խաղի հիմնական ժամանակից 13 րոպե առաջ․ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ դորտմունդցիների խաղացող Ջեյդոն Սանչոն։

Հաղթանակից հետո «Բարսելոնան» ապահովեց իր մուտքը փլեյ-օֆֆ՝ վաստակած 11 միավորով։ Այս խմբում «Բորուսիան» ու «Ինտերը» վաստակել են 7-ական միավոր ու կիսում են 2-րդ հորիզոնականը։ F խմբի հետնապահը «Սլավիան» է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ