fbpx
Սպորտ

Բարսան այս խաղացողների հետ ունի ապագա․ Չավի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Էլչեի» հետ հանդիպումը, որում «Բարսան» կարողացավ հաղթանակի հասնել 3-2 հաշվով։

Նա նշել է, որ կատալոնական ակումբի համար 3 միավորն այժմ ոսկու արժեք ունի։

Չավիի խոսքով՝ ինքը 6 տարի չի եղել Լա Լիգայում ու որոշ մարտավարական հարցեր իրեն զարմացնում են, որի համար «Բարսան» թանկ է վճարում։

Նա նշել է նաև, որ «Բարսան» լավ խաղաց։

Չավին առանձին խոսել է նաև թիմի երիտասարդների մասին։ Նա ասել է, որ Գավին, Նիկո Գոնսալեսի, Էրիկ Գարսիայի, Աբդեսամադ Էզալզուլիի, Ռոնալդ Արաուխոյի հետ միասին ֆանտաստիկ սերնդի ներկայացուցիչներ են։ Նա ընդգծել, որ այդ խաղացողների հետ «Բարսան» ունի ապագա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ