fbpx
Սպորտ

Բարսելոնան ցանկանում է ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է նոր աջ պաշտպան ձեռք բերել, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ներսում խնդրահարույց են համարում այս դիրքը և ցանկանում են ուժեղացնել այն մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտի ծառայություններով: Այս տեղափոխությունը ներկայումս հնարավոր չէ, քանի որ խաղացողը կարող է կատալոնացիների համար արժենալ 25 մլն եվրո:

Կապտանռնագույնների այլընտրանքային տարբերակը Ժոաո Կանսելոյի վարձակալությունն է «Մանչեսթեր Սիթիից»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել Կանսելոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «քաղաքայինների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համաձայնության չի եկել գործարքի շուրջ։

Այս պահին «Բարսելոնայում» աջ պաշտպանի դիրքում խաղում են Ժյուլ Կունդեն և Ռոնալդ Արաուխոն։ Երկու խաղացողներն էլ իրենց համարում են կենտրոնական պաշտպաններ և ապագայում իրենց տեսնում են հենց այդ դիրքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ