fbpx
Սպորտ

Բարսելոնան ֆինանսական երաշխիքներ կտրամադրի Լա լիգային

«Բարսելոնան» ֆինանսական երաշխիքներ կտրամադրի Լա լիգային՝ ֆուտբոլիստներ գրանցելու համար։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ծախսերի սահմանաչափը գերազանցել է 6 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստների պայմանագրերը գրանցելու համար ակումբը պետք է երաշխիք տրամադրեր։

Հունիսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը համաձայնել է Լա Լիգային տրամադրել 6,67 միլիոն եվրո երաշխիք՝ հունիսի 6-ին հաստատված կենսունակության ծրագրի իրականացման համար: Երաշխիքները կգործեն մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Արդյունքում «Բարսելոնան» կկարողանա գրանցել Գավիին, Ռոնալդ Արաուխոյին, Մարկոս ​​Ալոնսոյին, Սերխի Ռոբերտոյին և Ինյակի Պենյային։ Գրանցումը հնարավոր կլինի հուլիսի 1-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ