Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության հասել Միլանի «Ինտերի» հետ՝ կապված Լաուտարո Մարտինեսի տեղափոխության հետ։
Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Նշվում է, որ «Բարսան» Մարտինեսի դիմաց իտալական ակումբին կտրամադրի 70 միլիոն եվրո ու թիմի 17-ամյա հարձակվող Անսումանե Ֆատիին։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը տվել է իր համաձայնությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը նույնպես ցանկություն ունի հանդես գալ կատալոնական ակումբի կազմում։