fbpx
Սպորտ

Բարսելոնան առաջին անգամ հանդիպում է անցկացնելու Ավստրալիայում

Կատալոնական գրանդն ընկերական հանդիպում է անցկացնելու Ավստրալիայի առաջնության աստղերի հավաքականի հետ, որը կկայանա մայիսի 25-ին Սիդնեյում՝ «Աքոր» ստադիոնում: Այս մասին հայտնել է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Հատկանշական է, որ այս հանդիպումը «Բարսելոնայի» համար առաջինն է լինելու Ավստրալիայում:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք հայտնել այս հանդիպման անցկացման մասին: «Բարսելոնան» առաջին անգամ է այցելելու Ավստրալիա՝ մի երկիր, որտեղ շատերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կատալոնական ակումբի նկատմամբ։

Հանդիպումն անցկացնելու հնարավորությունը կմոտեցնի ակումբն ու նրա արժեքները մեր երկրպագուներին, ինչպես նաև հնարավորություն կտա նոր հանդիսատեսին ճանաչել «Բարսելոնան»,- կատալոնական ակումբի՝ մարքեթինգի գծով փոխնախագահ Յուլի Գուիուի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ