fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Բարսան հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում «Լեգանեսը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։

Խաղի առաջին գոլը հեղինակեցին տան տերերը․ Յուսեֆ Էն-Նեսիրին 12-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին։ Բայց կատալոնական ակումբը կարողացավ 2-րդ կեսում հաղթանակ կորզել։ Նախ 53-րդ րոպեին Լուիս Սուարեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին Արտուրո Վիդալը հաղթանակ պարգևեց «Բարսային»։

Այս պահին «Բարսելոնական» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 1 հանդիպում քիչ անցկացրած Մադրիդ «Ռեալը» հետ է մնում 3 միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ