«Չելսին» վստահ է «Բարսելոնայից» Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու հարցում: Այս մասին գրում է sports.ru-ն։
Լոնդոնցիները վստահ են, որ կատալոնացիները կընդունեն 33-ամյա գաբոնցի հարձակվողին տեղափոխելու վերջին առաջարկը։
Կապույտները դեռ չեն քննարկել Օբամեյանգի հետ անձնական պայմանագրի մանրամասները, բանակցությունները պետք է տեղի ունենան այսօր։
Միաժամանակ Բարսայի գլխավոր մարզիչ Չավին Օբամեյանգին ասել է, որ նա ներառված է իր ծրագրերի մեջ։ Միաժամանակ անգլիական ակումբի մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է հարձակվողի հետ և վստահ է, որ տրանսֆերը կկայանա։
Նախկինում տեղեկություններ կային, որ «Բարսան» գաբոնցու համար ցանկանում է 30 միլիոն եվրո։