Կատալոնական «Բարսելոնան» այս մրցաշրջանում, կարելի է ասել, խայտառակ արդյունքներ է գրանցում։ Այդ ֆոնին ակումբից հեռացվեց թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
Սակայն այդ հեռացումը էժան չի «նստելու» ակումբի բյուջեի համար։
Բանն այն է, որ «Բարսայի» ու Կումանի միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև այս մրցաշրջանի ավարտ ու ակումբը միակողմանի խզել է պայմանագիրը։ Դրա համար «Բարսան» Կումանին կվճարի 12 միլիոն եվրո։
Այս մասին հայտնում է El Pais-ը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսան» պարտվեց նաև «Ռայո Վալեկանոյին»։ Արդյունքում՝ ակումբը վաստակած 15 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում։