Կատալոնական «Բարսելոնան» երկրպագուների ներկայացրել նոր մարզչական շտաբը, որը գլխավորում է Չավին։
Այս մասին հրապարակումներ են արվել ակումբի սոցցանցային էջերում։
Նախկին մարզչական շտաբից մնացած միակ մարդը Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն է, որ աշխատելու է դարպասապահների հետ։
Նշենք, որ Չավին «Բարսայում» իր մեկնարկային հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 20-ին, երբ կատալոնական ակումբը կմրցի «Էսպանյոլի» դեմ։
