Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Այս մասին հայտնում է Ժերար Ռոմերոն։
Նշվում է, որ «Բարսան» 34-ամյա ուրուգվայցուն առաջարկել է 18 ամսվա պայմանագիր։
Ըստ աղբյուրի՝ Կավանիի աշխատավարձը լինելու է 3,5-ից 4 միլիոն եվրո։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։