fbpx
Սպորտ

Բարսան արդեն սկսել է բանակցությունները Չավիի հետ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Բարսելոնան» աշխատանքից ազատել է Ռոնալդ Կումանին ու այժմ ակումբի մարզչի պաշտոնը թափուր է։

Դրանից կարճ ժամանակ անց տեղեկություն հայտնվեց, որ «Բարսայի» գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն լեգենդար Չավին է, ով այժմ մարզում է «Ալ-Սաադը», իսկ ժամանակին եղել է կատալոնական ակումբի առաջատարներից։

Այժմ էլ արդեն տվյալներ են ստացվում, որ «Բարսան» սկսել է բանակցությունները իսպանացի մասնագետի հետ։

Այս մասին գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նա նշում է, որ բանակցությունները դեռևս սկզբանական փուլում են ու այսօր շարունակվելու են։

Ըստ աղբյուրի՝ Չավին էլ դեմ չէ ստանձնել «Բարսելոնայի» ղեկը։

Հաշվի առնելով իրավիճակը՝ մեծ է հավանականությունը, որ կատալոնական ակումբի երբեմնի աստղը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Միակ հարցն այն է, թե որքա՞ն «Բարսան» ստիպված կլինի վճարել «Ալ-Սաադին»՝ Չավիի տեղափոխման համար և արդյո՞ք կգնա դրան հենց այս մրցաշրջանում կամ մրցաշրջանի այս հատվածում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ