fbpx
Սպորտ

Բարսան ու Չավին հասել են վերջնական համաձայնության

Կատալոնական «Բարսելոնան» վերջնական համաձայնության է հասել «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ, իսպանական ֆուտբոլի լեգենդներից Չավիի հետ։

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Նշվում է, որ «Բարսայում» Չավին ավելի քիչ է վաստակելու, քան քաթարական ակումբում, բայց դա իսպանացուն չի կանգնեցնի։ Ինչպես նաև, ավելի ցածր աշխատավարձը կարող է փոխհատուցվել բոնուսների տեսքով, եթե ակումբը հասնի իր նպատակներին։

Ըստ աղբյուրի՝ այժմ «Բարսայի» ներկաայցուցիչները մեկնել են Դոհա, որպեսզի վերջնական համաձայնության հասնեն «Ալ-Սաադի» ղեկավարության հետ։

Նշվում է նաև, որ Չավին մնում է կատալոնական ակումբի գլխավոր մարզչի առաջնային թեկնածուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ