Չավին վստահ է, որ Լիոնել Մեսսիի վերադարձը Բարսելոնա կախված է արգենտինացու որոշումից։
– Դուք ասացիք, որ Մեսսիի վերադարձը Բարսելոնա կախված է նրա որոշումից, թեև մենք դեռ գլխավոր գործոնը համարում էինք ֆինանսական ֆեյր-փլեյը: Ի՞նչ է բանալին: Նրա շրջապատում կասկածներ կա՞ն։
– Դժվար է քեզ ամեն ինչ նվաճած խաղացողի տեղ դնել, այնպես չէ՞: Չգիտեմ, թե նա ինչ կասկածներ կարող է ունենալ։ Թերևս մեկ այլ նախագիծ՝ կարևոր խաղացողների հեռանալը, որոնց հետ նա լավ հարաբերությունների մեջ է, օրինակ՝ Բուսկետսը և Ալբան: Չգիտեմ, ես չեմ կարողանում կարդալ նրա միտքը։
Հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք մենք զարգացրել ենք, կարծում եմ, որ ես շատ հստակ արտահայտվել եմ: Նրա համար դռները միշտ բաց են։ Եթե նա ցանկանա վերադառնալ, ես՝ որպես մարզիչ, բացարձակապես չեմ կասկածի այս հարցում։ Կարծում եմ՝ նա մեզ շատ բան կարող է տալ։ Ուստի, ինչպես նախկինում ասացի, ավելի մեծ չափով ամեն ինչ կախված է նրա որոշումից»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։