fbpx
Սպորտ

Ովքե՞ր են պայքարելու Բարսայի նախագահի պաշտոնի համար

Հայտնի են կատալոնական «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար պայքարող 4 թեկնածուների անունները, որոնք հավաքել են անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ։

Այս մասին հայտնում է «Բարսայի» մամուլի ծառայությունը։

Թեկնածուներն են՝ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտը, Տոնի Ֆրեյշան և Էմիլի Ռուսոն։ Նրանցից ամենաշատը ստորագրություն հավաքել է Լապորտան՝ 10272։

Նշենք, որ նախագահի ընտրությունը կկայանա այս տարվա հունվարի 24-ին։

Հիշեցնենք, որ այն թափուր էր մնացել Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ