Սպորտ

Բարսելոնայի նոր նախագահի անունը հայտնի է

Վերջապես ավարտին է հասել կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը, որը պետք է կայանային հունվարի 24-ին, բայց հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ձայների մեծամասնությունը ստացել է «Բարսայի» նախկին նախագահ, փաստաբան Ժոան Լապորտան։ Վերջինս 58 տարեկան է։

Այս մասին հրապարակվել է «Բարսելոնայի» պաշտոնական կայքում։

Նշենք, որ Լապորտայի հետ կատալոնական ակումբի նախագահի պաշտոնի համար մրցակցում էին նաև Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան։

Հավելենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լիոնել Մեսսին պատրաստ է մնալ «Բարսելոնայում», եթե ակումբի նախագահ ընտրվի հենց Լապորտան։

Նշենք նաև, որ «Բարսայի» նախագահի ընտրությանը մասնակցել է նաև սպորտային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, ով հայտնի է իր «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ