Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։
Այս մասին հաղորդում է Ara-ն։
Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու հիմնական պատճառը ակումբում եղած ֆինանսական խնդիրներն են։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կոուտինյոն «Բարսայի» ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներից է՝ տարեկան 11 միլիոն եվրո։
