Սպորտ
10:20 16/03/2020

Որտե՞ղ կշարունակի Օբամեյանգն իր կարիերան

Պիեռ Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը «Զինագործների» հետ նախատեսված է մինչև  հաջորդ մրցաշրջանի ավարտը և այն մոտենում է ավարտին։

Օբամեյանգը ցանկանում է շաբաթական 300,000 ֆունտ ստերլինգի ստանալ, որպեսզի մնա ակումբում։ Դա ներկա պահին եղած իր աշխատավարձից շուրջ 30 տոկոսով ավելին է: Եթե «Արսենալը» չկարողանա նվաճել Չեմպիոների լիգայի ուղեգիր, ապա թիմը չի կարող բավարարել Օբամեյանգի ֆինանսական պահանջները։ Դա ստիպում է թիմի ղեկավարությանը մտածել նրա տրանսֆերը վաճառելու մասին։

«Կատալոնացիները» ցանկանում են ուժեղացնել իրենց հարձակմական գիծը և դիտարկում են Օբամեյանգի տրանսֆերը գնելու տարբերակը։  Սակայն «Բարսայից» Օբամեյանգին տեղեկացրել են, որ իրենց ձեռք բերման առաջնահերթությունների ցուցակը գլխավորում են «Ինտերից» Լաուտարո Մարտինեսը և «Պարի Սեն Ժերմենից» Նեյմարը, բայց  դիտարկում են նաև իրեն։

«Ինտերը» պահպանել է իր հետաքրքրությունը Օբամեյանգի նկատմամբ և կկարողանա գնել նրա տրանսֆերը, եթե վաճառի Մարտինեսին։ Մարտինեսի տրանսֆերից ստացած գումարի օգնությամբ  «Ինտերը» նաև կարող է  բավարարել Օբամեյանգի ֆինանսական պահանջները։

Այս մասին գրում է անգլիական Express սպորտային պարբերականը։

Նշենք, որ Օբամեյանգը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման և դարձել է 20 գոլի հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ