Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում, այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբները պայմանավորվել են 21-ամյա հոլանդացու տրանսֆերի շուրջ։ Նա պաշտոնապես «Բարսելոնա» կտեղափոխվի հուլիսի 1-ին։ Նշվում է, որ տեղափոխությունը կարժենա 75 մլն եվրո, ևս 11 մլն «Այաքս»-ը կարող է ստանալ բոնուսների տեսքով՝ կախված ֆուտբոլիստի հաջող ելույթներից։ Ամռանը դե Յոնգը «կապտանռնագույններ»-ի հետ պայմանագիր կկնքի, որը նախատեսված կլինի մինչև 2023-24 մրցաշրջանի վերջ։
Հոլանդիայի ընթացիկ մրցաշրջանում դե Յոնգը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։