Սպորտ
11:48 08/04/2020

Բարսելոնան 90 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում կհրաժարվի Կոուտինիոյից

90 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում «Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններից:

Ակումբը պատրաստվում է կիսապաշտպանի տրանսֆերի վաճառքից ստացվելիք գումարով ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին:

Հայտնենք, որ «Բավարիան», ով մտադիր էր ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հրաժարվել է այդ մտքից: Այժմ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին» և փորձում է համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ պայմանագրի կետերի հարցում:

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ