fbpx
Սպորտ

Բարսելոնան այլևս չի ցանկանում ձեռք բերել Նեյմարին

«Բարսելոնան» որոշել է դադարեցնել բանակցությունները ՊՍԺ-ի հետ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Չնայած նրան, որ ֆրանսիական ակումբն այս ամառ պատրաստ է ֆուտբոլիստին այլ ակումբ բաց թողնել, կատալոնական ակումբի ղեկավարությունը դժգոհ է բանակցային փուլում ՊՍԺ-ի կոշտ վերաբերմունքից:

Իսպանական ակումբը մտադիր չէ գործարքում ներառել պաշտպան Նելսոն Սեմեդուին, քանի որ ՊՍԺ-ն այնքան էլ բարձր չի գնահատել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Ավելի վաղ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ ՊՍԺ-ը բանակցություններ է վարձել Նեյմարի` ակումբից հեռանալու վերաբերյալ: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում ֆրանսիական թիմի կազմում 28 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 23 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ