Սպորտ

Բարսելոնան բոլորից շատ է գումար վաստակել 2019/20 մրցաշրջանում

Deloitte խորհրդատվական ընկերությունը կազմել է 2019/20 թվականների մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ֆուտբոլային ակումբների ցանկը։

Նշվում է, որ առաջին անգամ գլխավորում է «Բարսելոնան»։ Ակումբը անցած մրցաշրջանում վաստակել են 840,8 միլիոն դոլար, որը ռեկորդային է ակումբի համար։ «Բարսելոնայի» եկամուտները մեկ տարվա կտրվածքով ավելացել են 22 տոկոսով։

Կատալոնական թիմի հավերժ մրցակից «Ռեալ Մադրիդը» ցանկում 2-րդն է։ «Արքայական» ակումբը անցած մրցաշրջանում վաստակել է 757, 3 միլիոն դոլլար։ Լավագույն եռյակում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (711,5)։

Չեմպիոնների լիգայի հաղթով «Բավարիան» 4-րդն է, լավագույն հնգյակը եզրափակում է ՊՍԺ-ն։

Լավագույն տասնյակը՝

1․ «Բարսելոնա» – 840,4 միլիոն դոլլար
2․ «Ռեալ Մադրիդ» – 753,3 միլիոն
3․ «Մանչեսթեր Յունայթեդ» – 711,5 միլիոն
4․ «Բավարիա» – 660,1 միլիոն
5․ «Պարի Սեն Ժերմեն» – 635,9
6․ «Մանչեսթեր Սիթի» – 610,6 միլիոն
7․ «Լիվերպուլ» – 604,7 միլիոն
8․ «Տոտենհեմ» – 521,1 միլիոն
9․ «Չելսի» – 513,1 միլիոն
10․ «Յուվենթուս» – 459,7 միլիոն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ