Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է այսօր վերջնական պատասխան ստանալ կատալոնական «Բարսելոնա»-ից: Այս մասին հաղորդում է Rac1-ը:
ՊՍԺ-ի ղեկավարությունը կապվել է «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ և պահանջել առաջիկա 3 ժամերի ընթացքում վերջնական առաջարկ անել Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու համար: ՊՍԺ-ն Իսպանիայի չեմպիոնի ներկայացուցիչներին հայտնել է, որ ակումբը կընդունի Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը առաջարկի բացակայության կամ թերի լինելու դեպքում:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը մերժել է «Բարսելոնա»-ի՝ բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու համար արված բոլոր առաջարկները: