Իսպանական լրատվամիջոցները տեղեկություններով՝ կատալոնական «Բարսելոնան» չի կարողանա պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, տեղափոխության հնարավորությունը ծայրահեղ քիչ է: Կատալոնացիները չեն կարողացել փարիզյան ակումբի հետ համաձայնության գալ տրանսֆերի արժեքի հարցում:
Այս մասին կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, թիմի ավագ և փոխավագներ Լիոնել Մեսսին, Ժերար Պիկեին և Սերխիո Բուսկետսին:
«Բարսելոնայի» ղեկավարները նաև շփվել են Նեյմարի հետ ու ասել, որ արել են ամեն ինչ տրանսֆերի կայացման համար, սակայն ՊՍԺ-ի դիրքորոշումը չի թողել տեղափոխությունը իրականություն դարձնելու համար:
Հավելենք, որ փարիզցիների սպորտային տնօրեն Լեոնարդոն այսօր հայտնել է, որ «Բարսելոնայի» կողմից սպասում են նոր առաջարկի:
