fbpx
Սպորտ
10:29 02/12/2019

Բարսելոնան հաղթանակ տարավ Մեսսիի գոլի և Տեր Շտեգենի շնորհիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկոն» և «Բարսելոնան»։ Խաղը կայացավ Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակներում։

Ֆուտբոլային հանդիպման 86-րդ րոպեին միակ գոլի հեղինակը դարձավ կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսին։

Գեղեցիկ խաղ ցույց տվեց «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը՝ մի քանի անգամ փրկելով ակումբին գոլային հարվածներից։

Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 31 միավոր և շարունակում է Մադրիդի «Ռեալ»-ի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ