fbpx
Սպորտ
11:15 14/10/2019

Բարսելոնան մտադիր է երկարաձգել Սեմեդուի հետ պայմանագիրը. AS

«Բարսելոնան» ցանկանում է պահել պաշտպան Նելսոն Սեմեդուին: Այս մասին հայտնում է AS-ը:

«Կապտանռնագույնները» մտադիր են  ավելի բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել 25-ամյա պորտուգալացուն: Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Անցած ամռանը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» հայտնել էր Սեմեդուին ձեռք բերելու՝ «Աթլետիկոյի» ցանկության մասին:

Սեմեդուի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:

Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ու Սեմեդուի հետ պայմանագրերի երկարաձգումը առաջնայնությամբ երկրորդն են կատալոնացիների համար Լիոնել Մեսսիի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ