fbpx
Սպորտ

Բարսելոնան նոր ֆուտբոլիստ ունի

«Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին Պրինս Բոատենգը տեղափոխվել է «Բարսելոնա», որտեղ ելույթ կունենա վարձակալական հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

«Կապտանռնագույնները» կարող են գնել գանացու տրանսֆերային իրավունքներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 8 մլն եվրոյի դիմաց: 

Ֆուտբոլիստի շնորհանդեսը կկայանա հունվարի 22-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» վարձակալության դիմաց իտալական ակումբին կվճարի 2 մլն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը մասնակցել է «Սասուոլոյի» 15 հանդիպման` դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Բոատենգը ժամանակին հանդես է եկել «Միլանում», «Շալկեում», «Հերտայում», «Տոտենհեմում», Դորտմունդի «Բորուսիայում», «Պորտսմութում», «Լաս Պալմասում» և «Այնթրախտում»: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ