fbpx
Սպորտ

Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Անսու Ֆատիին. El Mundo Deportivo

«Բարսելոնան» նոր, երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Անսու Ֆատիին, որպեսզի բարձրացնի նրա հրաժարագինը մինչև 100 մլն եվրո: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Ենթադրվում է, որ 16-ամյա Ֆատին այս մրցաշրջանում հանդես կգա «Բարսելոնայի» հիմնական թիմում: Պատանին գլխավոր թիմ հրավիրվեց մի շարք խաղացողների, այդ թվում՝ Լիոնել Մեսսիի, վնասվածքներից հետո:

Բայց հիմա կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նախատեսում է մրցաշրջանի ընթացքում օգտագործել նրան, որպեսզի Ֆատին ավելի լավ ինտեգրվի թիմին:

Կիսապաշտպանն արդեն հրավիրվել է Իսպանիայի պատանեկան հավաքական: «Բարսելոնայի» կազմում նա 2 գոլի հեղինակ է դարձել: Առաջին գոլն ու գոլային փոխանցումը Ֆատին իր ակտիվում գրանցել էր «Վալենսիայի» հետ նորամուտի խաղում (5-2):

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ