Բարսելոնան պայմանագիր կնքեց Տոդիբոյի հետ. Նա կկրի 6 համարի խաղաշապիկը

Հրապարակող՝

mini__12I4881

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ: 19-ամյա խաղացողը 4.5 տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ:

Նախկինում կատալոնացիները հայտարարել էին, որ ֆուտբոլիստը թիմին կմիանա հուլիսի 1-ից, սակայն գործարքի մանրամասները փոխվել են և Տոդիբոն արդեն այսօր պայմանագիր է կնքել «կապտանռնագույնների» հետ:

Հավելենք, որ ֆուտբոլիստը հանդես կգա 6 համարի խաղաշապիկով:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ