fbpx
Սպորտ

Բարսելոնան շտապեցնում է Չավիին ակումբի գլխավոր մարզիչ դառնալու հարցում

«Բարսելոնան» ցանկանում է, որ Չավին արագ որոշում կայացնի կատալոնացիների գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնացիների նախկին ֆուտբոլիստը այսօր պետք է վերջնական պատասխան տա:

Չավին, որն այժմ Քաթարի «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչն է, Դոհայում հանդիպել է «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրուի հետ: Դա հաստատել են «Ալ-Սաադի» ներկայացուցիչները:

Եթե Չավին ընդունի «Բարսելոնա»-ի առաջարկը, երկուշաբթի օրը կատալոնական ակումբը կազատի Էռնեստո Վալվերդեին աշխատանքից: Հակառակ դեպքում 55-ամյա մասնագետը կշարունակի իր աշխատանքը թիմում, բայց հնարավոր է, որ նա անձամբ որոշում կայացնի ակումբից հեռանալու համար:

Նշվում է, որ Լիոնել Մեսսին և Սերխիո Բուսկետսը լավ հարաբերություններ են պահպանում Չավիի հետ և ուրախ կլինեն տեսնել իրենց նախկին թիմակիցին որպես նոր գլխավոր մարզիչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ