fbpx
Սպորտ

Բարսելոնան սնանկանալու եզրին է. Վիկտոր Ֆոնտ

«Բարսելոնայի»  նախագահի թեկնածուն բարդ ապագա է կանխատեսել ակումբի համար:

Վիկտոր Ֆոնտը հայտնել է, որ իր կարծիքով ակումբը սնանկանալու եզրին է, և նրանք երկար ժամանակ նախազգուշացել են, որ ակումբը գնում է դեպի մեծ դժվարություններ: Թեկնածուն նաև նշել է, որ ակումբը պիտի գտնի փոխարինող լավագույն ֆուտբոլիստներին, կառուցի նոր մարզական համալիր:

«Մենք անցել ենք ակումբի կողմից Նեյմարի գործի քննադատման, խաղացողների, աշխատակիցների և սոցիալական լրատվամիջոցների կոնֆլիկտների միջով: Ավելացնենք նաև անկայուն սպորտային քաղաքականությունը, տնօրինության տարրալուծումը և կորոնավիրուսի պատճառով եկամտի զգալի անկումը: Ակումբը գտնվում է տնտեսական և բարոյական սնանկության վտանգի տակ»,- ասել է Ֆոնտը:

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ