fbpx
Սպորտ

Բարսելոնայի ֆուտբոլիստը մնացել է ակումբում Մեսսիի եղբոր շնորհիվ

«Բարսելոնա»-ի 16-ամյա տաղանդ Անսումանե Ֆատիի պայմանագրի երկարացման գործում իր մասնակցությունն է ունեցել կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսի եղբայրը։

Marca-ի տեղեկատվությամբ՝ նախորդ մրցարջանի վերջում երիտասարդ ֆուտբոլիստի մոտ խնդիրներ են առաջացել պայմանագրի երակարձգման հարցում, քանի որ բանակցությունները փակուղում են եղել: Այդ ժամանակ տղայի հայրը կապ է հաստատել Ռոդրիգո Մեսսիի հետ, ու նա իր կապերի միջոցով հարթել է բոլոր տարաձայնությունները:

Հիշեցնենք, որ Պրիմերայի վերջին տուրում Ֆատին իր անդրանիկ գնդակն էր խփել «Բարսելոնա»-ի կազմում՝ գրավելով «Օսասունա»-ի դարպասը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ