fbpx
Սպորտ
21:33 27/02/2020

Բարսելոնայի հետ խաղում հաղթանակն առանձնահատուկ զգացողություններ է պարգևում․ Ռամոս

Կլասիկոն ինչ-որ սովորական խաղ չէ, չնայած սովորական 3 միավոր է խաղարկվում: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը՝ խոսելով Պրիմերայի 26-րդ տուրի՝ «Բարսելոնա»-ի հետ մարտի 1-ին կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.

«Այդ խաղը բոլորովին այլ է: «Բարսելոնա»-ի հետ խաղում հաղթանակն առանձնահատուկ զգացողություններ է պարգևում: Թիմի տրամադրության վրա էլ նման խաղերը կարող են լավ ազդել:

Շաբաթվա հենց սկզբից արդեն զգում ես խաղը: Այն մեծ հետաքրքրությունն է առաջացնում լրագրողների շրջանում: Ինձ համար դժվար է նկարագրելը, թե այդպիսի պահերին կոնկրետ ինչ զգացողություններ ես ունենում:

Այդ խաղը մեզ համար շատ կարևոր կլինի, չէ՞ որ թիմերի միջև միավորների տարբերությունն ընդամենը 2-ն է, ինչը նվազագույնն է: Կլասիկոյի արդյունքը կարող է որոշիչ լինել, չնայած առջևում դեռ շատ խաղեր կան»,-նշել է Ռամոսը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ