fbpx
Սպորտ

11:55 21/8/2019

Բարսելոնայի նախագահը լուսանկարվել է՝ ձեռքին Նեյմարի մարզաշապիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Իսպանացի լրագրող Դավիդ Վալդեարենասը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը և կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահը ձեռքում պահում են «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի կապտանռնագույն մարզաշապիկը։

View this post on Instagram

👍Todo okk

A post shared by David Valdearenas (@davidvaldearenas) on

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական ակումբը Նեյմարի անվամբ մարզաշապիկներ է պատվիրել և պատրաստվում է բրազիլացու ներկայացմանը։ Նաև հաղորդվել է, որ Նեյմարը արդեն իսկ տեսաուղերձ է նկարահանել, որը ուղղված է «Բարսելոնայի» երկրպագուներին։ Այն հասանելի կլինի տեղափոխությունից անմիջապես հետո։

 

Վերեվ