fbpx
Սպորտ

Բարսելոնայի նորեկը առաջին խաղում ուղիղ հարված չի կատարել դարպասին

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը անհաջողությամբ է մեկնարկել կարիերան իսպանական ակումբում: Առաջին պաշտոնական հանդիպմանը Գրիզմանը ձախողել է:

Ըստ վիճակագրության՝ 28-ամյա հարձակվողը 90 րոպեում կարողացել է Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասին ընդամենը երեք հարված հասցնել: Ընդ որում, նշվում է, որ հարվածներից երկուսը շեղ են եղել, իսկ մեկը արգելափակել է մրցակիցը:

Ինչ վերաբերում է փոխանցումներին՝ ֆուտբոլիստը 20 փոխանցում է իրականացրել՝ 70 տոկոս ճշգրտությամբ:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Բարսելոնան» Գրիզմանի համար «Աթլետիկոյին» վճարել էր 120 միլիոն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ