fbpx
Աշխարհ

Բարսելոնայի քաղաքապետարանը Sagrada Familia տաճարի շինարարության թույլտվություն է տվել

Բարսելոնայի քաղաքապետարանը չորեքշաբթի Sagrada Familia տաճարի շինարարության թույլտվություն է տվել: Այս մասին ասվում է Twitter-ում քաղաքի իշխանությունների հրապարակման մեջ:

Տաճարի ղեկավարությունը 4.6 միլիոն եվրո է տրամադրել շինարարական հարկի և լիցենզիայի տրամադրման համար: Այսպիսով՝ վերջ է դրվել «անոմալիային», քանի որ, ինչպես նշվում է, 130 տարիների ընթացքում շինարարական աշխատանքները կատարվել են առանց համապատասխան լիցենզիաների:

Իր հերթին Բարսելոնայի քաղաքապետարանը խոստացել է օժանդակել շինարարական աշխատանքների հետ կապված հարցերի կարգավորմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ