fbpx
Սպորտ

Բարսելոնայի խաղը չի գոհացրել երկրպագուներին և թիմի մարզչին

«Բարսելոնայի» նախագահը մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի Իսպանիայի չեմպիոնի մրցելույթները: Նա նաև խոսել է իր հասցեին հնչած քննադատությունների և ակումբի նախագահի արտահերթ ընտրությունների մասին:

«Չեմ կարող դժգոհել «Բարսելոնայի» գրանցած արդյունքներից: Թիմը առաջատար է Լա Լիգայում, շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում, սակայն ինչպես ակումբի երկրպագուներին, ինձ ևս չի գոհացնում թիմի խաղը: Մենք շատ աշխատելու տեղ ունենք,- ասել է Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Հիշեցնենք, որ փետրվարին «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը պահանջել էր Բարտոմեուից հրաժարական ներկայացնել և ամռանն ակումբի նախագահի արտահերթ ընտրություն կազմակերպել: Սակայն ամռանն արտահերթ ընտրություն տեղի չի ունենա: Ակումբի նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է 2021 թվականին և այն հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ