fbpx
Սպորտ

Բարսելոնայում կային բաներ, որոնք ինձ դուր չէին գալիս․ Ռակիտիչը անկեղծացել է

Վալվերդեի օրոք լավագույն ժամանակները չապրեցինք։ Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի 31-ամյա խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը՝ խոսելով թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի աշխատանքի մասին։

«Մտածում էի հունվարին հեռանալ թիմից: Վատ ժամանակներ էին, բայց հիմա ամեն ինչ անցյալում է: Կարող եմ միանշանակ ասել, որ «Բարսելոնա»-ում կային բաներ, որոնք ինձ դուր չէին գալիս»,-նշել է Ռակիտիչը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

Նշենք, որ Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին «Սևիլիա»-ից, տրանսֆերի արժեքը կազմել է 18 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

Հավելենք նաև, որ Վալվերդեի գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկակական անգամ էլ հաղթել է երկրի Գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններով: 2020 թվականի հունվարի կեսին Կիկե Սետյենը փոխարինեց Էռնեստո Վալվերդեին կապտանռնագույնների գլխավոր մարզչի պաշտոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ