fbpx
Իրավական

21:51 19/5/2019

Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել Փաշինյանի հայտարարության առնչությամբ

Հայաստանի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել։

Նիստի ավարտին ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։ Նշենք, որ այս մասին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան չորրորդ գրառումն է արել, մինչ այդ նա գրել էր, որ վաղը կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը, ավելի վաղ խոստացել էր, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։

Վերեվ