Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշված է.
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՑԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ
Սիրելի հայրենակիցներ, ամիսներ տևած ուսումնասիրություններից հետո այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց Լիլիթ Մակունցի հետ հեղինակած առաջին օրենքի նախագիծս, որով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը։ Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները: Պետությունը կվճարի նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաև կառավարությունում, հուսով եմ կհասնենք դրական արդյունքի: Ամենայն հավանականությամբ կկազմակերպենք նաև հանրային քննարկում ոլորտային մասնագետների հետ, այս ընթացքում սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները:
Հ.Գ.
Կարծում եմ, սա կքաջալերի ուսանողներին աշխատել, իսկ արդեն աշխատողներին դառնալ ուսանող»:
https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/2130735843674131?sfnsw=cl&_rdc=1&_rdr