fbpx
Քաղաքականություն

Բարեկամ հայ ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս․ ԱՄԷ նախագահի ուղերձը

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատնից դեսպանատնից հայտնում են, որ երկրի նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ։

«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ հայ ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։ Խնդրում եմ փոխանցել Ձեր ժողովրդին, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովուրդը տոնի կապակցությամբ կիսում է իր ուրախությունը։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն և հարատև հաջողություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս և հարգանքիս հավաստիքը», – ասված է շնորհավորանքում։

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ